|
Սիրուն Ես Հոգեակ
Սիրուն ես հոգեակ, սիրտ ես սիրուն,
Մատաղ եմ կտրել քո լոյս աչերուն,
Էրված ու գերված, չոքել կը սպասեմ,
Մէկ անգամ խօսիր, էդ լեզուդ լսեմ։
Բլբուլը երբ քեզի տեսնի,
Իր փափաքին պիտի, պիտի հասնի
Թէ որ լինի միշտ քեզի մոտ,
Էլ չի քաշի վարդի կարոտ։
Սարէն ու ձորէն ծաղկունք եմ ջոկել,
Քնքուշն ու ընտիր շրթունքով պոկել,
Վառվռուն ակունք մէկտեղ փունջ կապել,
Եկել եմ դուռդ փէշդ եմ ընկել։
Ուրիշ բան չունիմ քեզ նուէր տալու,
Ընդունիր ձօնս, մի՛ թողնի լալու,
Դէ՜, առ, մուրազ տուր, վեր կենամ, գնամ,
Սիրային փակուած դռներ ետ բանամ։
Գուսան Շերամ |
Siroun Es Hokiag
Siroun es hokiag, sird es siroun
Madagh em gdrel ko louys atcheroun
Ergadz ou kervadz, tchokel ge sbasem
Meg ankam khosir, et lezout lsem
Plpoule yerp kezi desni
Ir papakin bidi, bidi hasni
Te vor lini mishd kezi mod
El tchi kashi varti garod
Saren ou dzoren dzaghgounk em tchogel
Knkoushn ou endir shrtounkov bogel
Varvoun agounk megdegh pountch gabel
Yegel em tourt pesht em engel
Ourish pan tchounim kez nver dalou
Untounirdzons, mi toghni lalou
Te ar mouraz dour, ver genam knam
Sirayin pagvadz trner ed panam |
|