Retour à la liste Retour à Armenia.lu Ցանկ վերադառնալ




Սարի Լանջին

Սարի լանջին ման եմ գալիս,
Փշերի մէջ ոտաբոպիկ,
Քեզ համար միշտ ջան եմ տալիս,
Ջան ու ջեյրան իմ անուշիկ։

Ծակծկեցին սուր—սուր փշեր,
Արուն պրծել կը ծլծլայ,
Ա՜խ, ազիզ ջան, էլ չես յիշեր,
Սիրտս մենակ կը մռմռայ։

Անտէր, անսէր, ինչպէ՞ս ապրիմ,
Սիրոյ ծարաւ սիրտս կու լայ,
Ա՜խ ես էլ ո՞ւմ կրծքին ‘արուիմ,
Ո՞ւր ես, ծաղիկ իմ ալուարս։

Ա՜խ, թողեցիր մենակ, անտէր,
Է՞ր չտարար ինձ էլ քեզ հետ.
Էն ամայի մեծ—մեծ սարեր
Թող ընկնէի ես էլ քեզ հետ։

Ազգի սիրով էրված—խորված,
Սիրտըդ առած ո՞ւր ես գնում,
Ա՜խ, իմ աչքէն հեռու ընկած,
Էյ յաւիտեան քեզ չեմ տեսնում։

Գուսան Շերամ





Retour à la listeՑանկ վերադառնալ
Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, թող ողջ աշխարհ կարդայ հայուն նախատինք
Armenagan © Հրայր