|
Փնջլիհ—Մնջլիկ
Եարս կ՚երթայ սիպեղի,
Բլբուլի հետ՝ գեղգեղի,
Ում որ վառէ մէկ անգամ.
Ինձ կ՚այրէ ամէն հեղի։
Գնում եմ ու գալիս արօտով,
Մնացի, ա՜խ, եարիս կարօտով,
Փնջլիկ—մնջլիկ մազերուն
Մեռնիմ էն սրտատար նազերուն։
Վարդի ծառը փուշ—փուշ է,
Եարով քնելն անուշ է,
Շեկլիկ ու շղկա եարս
Ճտվտիկ սիրուն ղուշ է։
Տանս կռնակը սար է,
Երկինքն ամպ է, խաւար է,
Ուժովն անուժին կերաւ.
Էս ի՜նչ անօրէն դար է։
Որ չցանես՝ չի բուսնի,
Շտապ կ՚երթաս՝ չես հասնի
Ով հրեշտակ չէ տեսել,
Թող գայ իմ, եարին տեսնի։
Մեղրամոմ է մատները,
Ճերմակ, փափլիկ ոտները,
Սրտեր քաշէ կը տանի
Աչքեր, ունքեր, այտերը։
Սարի դոշին արտեր կան,
Սարի փէշին վարդեր կան,
Եարս փնջեր է կապել,
Հետը սիրոյ դարդեր կան։
Գուսան Շերամ |
Pnchlig-Mnchlig
Yars gerta sibeghi
Plpouli hed keghkeghi
Oum vor vare meg ankam
Indz gayre amen heghi
Knoum em ou kalis arodov
Mnatsi akh yaris garodov
Pntchlig-mntchlig mazeroun
Mernim en srdadar nazeroun
Varti dzare poush-poush e
Yarov kneln anoush e
Sheglig ou shghga yars
Djdvdig siroun toush e
Dans grnage sar e
Yerginkn amb e, khavar e
Oujovn anoujin gerav
Es intch anoren tar e
Vor tchzanes tchi pousni
Shdab gertas tches hasni
Ov hreshdag tchi desel
Togh kah im, yarin desni
Meghramoum e madnere
Djermag, paplig vodnere
Srder kashe ge dani
Atchker, ounker, aydere
Sari oshin arder gan
Sari peshin varter gan
Yars pntcher e gabel
Hede siro tarter gan |
|