|
Ուստի Կու գաս
Ուստի՞ կու գաս, ղարիբ բլբուլ,
Դու մի լաց լի, իս իմ լալու.
Դու վարդ պտռէ՛, իս գօզալին,
Դու մի լաց լի, իս իմ լալու։
Արի՛, բլբուլ, խօսի՛ բարըն,
Օխնըուի՛ քու էկած սարըն.
Քի վարդն էրից, ինյ իմ եարըն,
Դու մի լաց լի, իս իմ լալու։
Ման իմ գալի դիլդարի հիտ.
Վունց ղարիբ բլբուլ խարի հիտ.
Դու վարդի հիտ, իս եարի հիտ,
Դու մի լաց լի, իս իմ լալու։
Սալբուի նըման կանանչ իմ,
Ե՛կ, խօսի՛, ձայնիդ ճանանչ իմ,
Դու վա՜րդ կանչէ՛, իս եա՜ր կանչիմ,
Դու մի լաց լի, իս իմ լալու։
Ղարի՜բ բըլբուլ՝ ձայնըդ մալում,
Իս ու դու էրուինք մէ հալում,
Սայաթ—Նովէն ասաց զա՛լում,
Դու մի լաց լի, իս իմ լալու։
Սայաթ Նովա |
Ousdi Gou Kas
Ousdi gou kas, gharib blboul
Tou mi latz li, is im lalou
Tou vart bdre, is kotzalin
Tou mi latz li, is im lalou
Ari blboul khosi paren
Okhnevi kou yegadz saren
Ki vartn eriz, inh im yaren
Tou mi latz li, is im lalou
Man im kali tiltari hid
Vountz garib blboul kharh hid
Tou varti hid, is yari hid
Tou mi latz li, is im lalou
Malpovi neman ganantch im
Yeg, khosi dzaynit im
Tou vart gantche is yar gantchim
Tou mi latz li, is im lalou
Garib blboul dzaynet maloum
Is ou tou ervink me haloum
Sayat-Noven asatz zaloum
Tou mi latz li, is im lalou |
|