Retour à la liste Retour à Armenia.lu Ցանկ վերադառնալ




Նազէ Նազ

Անխօս ու լուռ մենակ կ՚երթաս ինչ անեմ,
Ո՞ւր ես գնում դո ւիմ հոգեակ նազէ—նազ.
Ես անհամբեր ճանապարհիդ կը սպասեմ,
Դու անցնում ես հազար տեսակ նազէ—նազ, նազէ—նազ.
Ինձ տեսնելիս փախչում ես եար վազէ—վազ, վազէ—վազ։

Դու մի աստղ ես երկնուց իջած լուսաշաղ,
Հողածին չե՞ս, որ չես սիրում երգ ու խաղ,
Վառ գարուն է նոր է բացուել վարդաքաղ,
Պարտէզ կ՚երթաս դու իմ հրեշտակ նազէ—նազ, նազէ— նազ.
Ինձ տեսնելիս փախչում ես եար վազէ—վազ, վազէ—վազ։

Դու Հաւասու երգին լսիր իմ սիրուն,
Երբ փունջ կապես ծաղիկներից դալարուն,
Երանի թէ վերադարձիդ դէպի տուն,
Կրծքիդ սեղմած վարդ ու մեխակ նազէ—նազ, նազէ—նազ.
Ինձ տեսնելիս փախչում ես եար վազէ—վազ, վազէ—վազ։

Գուսան Հաւասի

Naze naz

Ankhos ou lour menag gertas intch anem
Our es knoum tou vim hokyag naze-naz
Yes anhamper djanabarit ge sbasem
Tou antznoum es hazar desag naze-naz, naze-naz
Indz desnelis pakhtchoum es yar vaze-vaz, vaze-vaz

Tou mi asdgh es yergnoutz itchadz lousashagh
Hoghatzin tches, vor tches siroum yerk ou khagh
Var karoun e nor e patsvel vartakagh
Bardez gertas tou im hreshdag naze-naz, naze-naz
Indz desnelis pakhtchoum es yar vaze-vaz, vaze-vaz

Tou Havadou yerkin lsir im siroun
Yerp pountch gabes dzaghigneritz talaroun
Yerani te veratartzit tebi doun
Grtskit seghmadz vart ou meghak naze-naz, naze-naz
Indz desnelis pakhtchoum es yar vaze-vaz, vaze-vaz





Retour à la listeՑանկ վերադառնալ
Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, թող ողջ աշխարհ կարդայ հայուն նախատինք
Armenagan © Հրայր